Քերին կփորձի համոզել թուրքերին միանալ իսլամիստների դեմ կոալիցիային

Քերին կփորձի համոզել թուրքերին միանալ իսլամիստների դեմ կոալիցիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն ՔերինՄերձավոր Արևելքում շրջագայության շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կայցելի Թուրքիա: Նա կփորձի համախմբել ջանքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սիրիայի զգալի մասն ու Իրաքի նավթով հարուստ հյուսիսը գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում ԱՄՆ-ն Թուրքիային որպես կարևորագույն դաշնակից է դիտարկում:

Անկարա երկօրյա այցի ընթացքում Քերին կհանդիպի թուրք պաշտոնակից Մեվլյութ Չավուշօղլուին, ինչպես նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և նախագահ Էրդողանին, ասվում է մեկնաբանության մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սեպտեմբերի 11-ին Քերին Սաուդյան Արաբիայում էր՝ ԻՊ դեմ ԱՄՆ գործողություններին արաբական աջակցություն ապահովելու նպատակով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիան չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողություններին Սիրիայում և Իրաքում և չի տրամադրի իր ավիաբազաները ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամներին օդից հարվածներ հասցնելու համար: «Թուրքիան չի մասնակցի ռազմական գործողություններին, այլ կկենտրոնանա մարդասիրական օգնության վրա»,-հայտարարել էին Թուրքիայի կառավարությունում: Ասվել էր նաև, որ Թուրքիան կարող է բացել ԱՄՆ ՌՕՈւ «Ինջիրլիկ» ռազմակայանը, որն օգտագործում են ամերիկյան ու թուրք զինվորականները, կոալիցիայի ցանկացած անդամ պետության համար հումանիտար և լոգիստիկ գործողությունների համար: Աղբյուրը նշել է, որ ռազմակայանը չի օգտագործվի գրոհայինների դիրքերին հարվածելու համար:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---