Ասաֆ Հաջիեւ. Վաղ թե ուշ Երեւանի եւ Բաքվի միջեւ համագործակցություն կհաստատվի 7 հունիսի 2006 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն ղարաբաղյան հակամարտության լիակատար կարգավորումից հետո: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՍՏՀԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, որը մասնակցում է ՍՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 27-րդ նիստին: «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատերազմական վիճակում են: Քանի դեռ պատերազմը չի դադարել, անիմաստ է խոսել որեւէ համագործակցության մասին»,-գտնում է նա: Միեւնույն ժամանակ Ա.Հաջիեւը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերձավոր հարեւաններ են, եւ վաղ թե ուշ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, համագործակցությունը երկու երկրների միջեւ կհաստատվի: Ա.Հաջիեւը նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հույս կա, որի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |