Զորի Բալայանին վերագրվող «Մեր հոգու հարությունը» գիրքը գոյություն չունի

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական կայքերում հաճախ հիշատակվում է «Մեր հոգու հարությունը» գիրքը, որի հեղինակն է, իբր, հայ գրող Զորի Բալայանը: Գիրքը պատմում «Խոջալուի դեպքերի մասին»: Pan ARMENIAN.Net-ը հրատարակում է այժմ Կիլիկիա առագաստանավում գտնվող Զորի Բալայանի նամակը այս հրապարակումների հետ կապված ինֆորմացիայի կապակցությամբ:



«Կիլիկիա» առագաստանավի տախտակամած անդադար զանգում են ծանոոթներ եւ անծանոթներ եւ հարցնում, արդյոք ես ունեմ «Վանաձոր» հրատարակչությունում լույս տեսած «Մեր հոգու հարությունը» վերնագրով գիրք: Բանն այն է, որ արդեն երկու տարուց ավել է, ինչ ինտերնետում հայտնվում է միեւնույն կեղտոտ տեղեկատվությունը, որտեղ մեջբերվում է, մեղմ ասած, ցնորված անհեթեթություն, իբրթե իմ գրքից: Ես չեմ ցանկանում իջնել այն մարդկանց մակարդակին, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ նման կեղծ մեջբերումներով իրենք առաջին հերթին վարկաբեկում են իրենց ժողովուրդը:



Ես պահանջում եմ բոլորից, ովքեր ըստ տրամաբանության այդպիսի դեպքերում պարզապես պարտավոր են կատարել գրողի իրավունքները ոտնահարող նմանատիպ ելույթների հետաքննություն, գոնե մեկ անգամ ցույց տալ ընթերցողին վերն անվանված գիրքը: Եթե այն գոյություն ունի իրականում, ապա դա այլ հարց է:



Ես բացարձակ վստահ եմ եւ համոզված եմ, որ մարդու իրավունքները դա դատարկ հնչյուն չէ, այլ մեր կյանքի անհրաժեշտ իրողություն եւ դրանք պարտավոր են պաշտպանել:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---