Առաջնորդության զարգացման վարպետության դաս` «Ամերիայի» աշխատակիցների ու գործընկերների համար

Առաջնորդության զարգացման վարպետության դաս` «Ամերիայի» աշխատակիցների ու գործընկերների համար

PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով ղեկավարների արդյունավետ կառավարման հմտությունները և բարձրակարգ մասնագիտական կարողություններով թիմի առկայությունը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անձնակազմի մասնագիտական աճին և նոր հմտությունների ձեռքբերմանը:

Այս համատեքստում«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստան է հրավիրել Առաջնորդության զարգացման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի` INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր, հանրաճանաչ KDVI առաջնորդության զարգացման խորհրդատվական ընկերության նախագահ Մանֆրեդ Կե դե Վղիեն:

Բանախոսի մասնակցությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին կկազմակերպվի «Առաջնորդության մարտահրավերներ 2014» թեմայով վարպետության դաս և բարձր ու միջին օղակների ղեկավարների համար նախատեսված առաջնորդման հմտությունների դասընթաց: Վարպետության դասի մասնակիցների ցանկում ներառված են ոչ միայն «Ամերիա» ընկերությունների խմբի միջին և բարձր օղակի աշխատակիցներ, այլև ընկերությունների խմբի հաճախորդներ և գործընկերներ, մասնավորապես` ներկայացուցիչներ պետական մարմիններից, տեղական և միջազգային կազմակերպություններից:

Երկու օր տևողությամբ այս դասընթացը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել բարձր արդյունավետություն ապահովող թիմերի, կորպորատիվ մշակույթի առանձնահատկությունների և փոփոխությունների իրականացման վերաբերյալ: Միջոցառման երկրորդ օրը նվիրված կլինի բացառապես «Ամերիա» ընկերությունների խմբի ղեկավարների առաջնորդման հմտությունների կատարելագործմանը, կնպաստի նրանց կողմից` մոտիվացման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը և կազմակերպության ներսում կառուցողական փոփոխությունների իրականացմանը:

«Ամերիա» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանը նշել է, որ միջոցառման միջոցով ընկերությունների խումբը փորձում է հասարակությանը հաղորդակից դարձնել կառավարման և առաջնորդման համաշխարհային լավագույն փորձին:

«Մեր առաջընթացի և գործունեության հաջողության գրավականը հենց մեր թիմն է, որը պարբերաբար ստանում է թարմ և նորագույն գիտելիքներ առաջնորդման վերաբերյալ: Հավատում ենք, որ ներդրում կատարելով մեր աշխատակիցների գիտելիքների ամրապնդման գործում, մենք նպաստում ենք նաև ընդհանուր շուկայի մասնագիտական մակարդակի աճին` դրանով հանդերձ մեր հասարակությանը դարձնելով առավել իրազեկ և հաղորդակից ոլորտի զարգացումներին», -նշել է նա:

Միջոցառումը կրում է ամենամյա բնույթ: Նախորդ տարիներին «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ առաջնորդության վերաբերյալ վարպետության դասեր են անցկացվել «Սկոլկովո» կառավարման դպրոցի հետ համատեղ: Իրենց փորձով և առաջնորդության գաղափարներով են հանդես եկել Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի գործընկեր-հիմնադիր և Միջազգային խորհրդատվական խորհրդի փոխնախագահ Ռուբեն Վարդանյանը, Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցի (MIT Sloan School of Management) Ձեռներեցություն առարկայի ավագ դասախոս Նուբար Աֆեյանը, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի շրջանավարտների հետ հարաբերությունների խորհրդի անդամ Գոռ Նահապետյանը, մի շարք ընկերությունների հիմնադիր-տնօրեն, Fidelity Investments ընկերության պորտֆելի կառավարիչ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, «Քելլոգ» կառավարման դպրոցի կառավարման պրոֆեսոր, «Բեռլինի ստեղծագործ առաջնորդության» դպրոցի պատվավոր դեկան Պիեր Կասսը, «Սկոլկովո» կառավարման դպրոցի Executive Education ծրագրի տնօրեն Ելիզավետա Սադովան և այլոք:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---