Սիրիայում կրկին ադրբեջանցի ահաբեկիչներ են սպանվել, իսկ Բաքվում ցուցարարները պարզել ԻՊ դրոշը

Սիրիայում կրկին ադրբեջանցի ահաբեկիչներ են սպանվել, իսկ Բաքվում ցուցարարները պարզել ԻՊ դրոշը

PanARMENIAN.Net - Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Սիրիայում 2 ադրբեջանցի է սպանվել, որոնք կռվում էին «Իսլամական պետության» շարքերում:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, ասվում է, որ նրանցից մեկը՝ Սեյմուր Թոփչուբաշևը, ղեկավարել է ահաբեկիչների հրետանին և հայտնի էր որպես Աբու Աբդուռաուֆ Ալ Ազերի: Իսկ մյուսը Սումգայիթի բնակիչ Աբու Սուրեյն է:

Նրանց մահվան ճշգրիտ վայրը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ ահաբեկիչներին ոչնչացրել են քրդաբնակ Կոբանիում, որը գտնվում է Սիրիայի ու Թուրքիայի սահմանին, որի համար հիմա մարտեր են ընթանում քրդերի ու ԻՊ միջև: ԻՊ հետ կապված միջադեպ է տեղի ունեցել նաև Բաքվում՝ ընդդիմության հանրահավաքում: Ըստ 1news.az-իմ, ցուցարարները բարձրացրել են ԻՊ դրոշներն ու ծածանել: Դրոշները բարձրացրած անձիք ձերբակալվել են, փաստի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Ավելի վաղ Ադրբեջանում մի քանի անգամ զանգվածային ձերբակալություններ են եղել օտարերկրյա պետություններում ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով: Վերջին անգամ սեպտեմբերի 23-ին ձերբակալվեց 26 մարդ, որոնք հասցրել էին կռվել Սիրիայի, Իրաքի ու Պակիստանի տարածքում: 2014-ի հունիսին Թուրքիայում ձերբակալվեցին և արտահանձնվեցին Ադրբեջանին Սիրիայում կռված 5 քաղաքացիներ:

Ադրբեջանցիները Սիրիայում իսլամիստական ծայրահեղական խմբավորումների անդամներ են և կռվում են հիմնականում ԻՊ կամ «Ան Նուսրա» խմբավորումների կազմում: Համարվում է, որ մարտական գործողությունների փորձ ունեցող և Ադրբեջան վերադարձող իսլամիստները կարող են սպառնալիք հանդիսանալ նաև իշխող ռեժիմին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---