Գերմանիայի ԱԳ նախարարի ՀՀ այցի օրակարգում երկկողմ հարաբերությունների խորացումն է

Գերմանիայի ԱԳ նախարարի ՀՀ այցի օրակարգում երկկողմ հարաբերությունների խորացումն է

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 23-ին Բաքվից պաշտոնական այցով ժամանել է Երևան, որտեղ նախ բանակցություններ է ունեցել իր հայ գործընկերոջ հետ, ապա երկու նախարարները համատեղ ասուլիս են տվել։

Նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ներկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինիսկի խմբի համանախագահների ջանքերը:

Այնուհետև նախարարներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերություններին։ Մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը նշել է վերջին 20 տարվա մեջ հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը, որոնք նոր դինամիկա են ստացել։ Շտայնմայերն ի պատասխան նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի համակողմանի գործակցության ընդլայնումը, ինչի համար էլ նա ժամանել է Երևան։

Նախարարները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական գործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են:

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարին: 2006-ի սեպտեմբերից ԳԴՀ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունթեր Պիլարսկին (նստավայրը` Կարլսռուհե):2012-ի հուլիսի 19-ին Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Նույն տարվա սեպտեմբերից Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Բրայան Ֆերան (նստավայրը` Մայնի Ֆրանկֆուրտ): 2013-ի դեկտեմբերի 28-ին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահան Հովհաննեսյանը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք էին, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերաբար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվել է հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստան – ԵՄ հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձել իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Ավելի ուշ Գերմանիայի ԱԳ նախարարին է ընդունել նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական գործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է մոտ 6 տասնյակի հասնող համաձայնագրերով:

Նշելով, որ նախկինում ևս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում իր առաջին այցի նպատակն է ավելի ակտիվացնել հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները: ՀՀ նախագահը և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույնպես անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին:

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարին: 2006-ի սեպտեմբերից ԳԴՀ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունթեր Պիլարսկին (նստավայրը` Կարլսռուհե):2012-ի հուլիսի 19-ին Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Նույն տարվա սեպտեմբերից Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Բրայան Ֆերան (նստավայրը` Մայնի Ֆրանկֆուրտ): 2013-ի դեկտեմբերի 28-ին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահան Հովհաննեսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---