Նկարում են երեխաները. Երևանի կենդանաբանական այգում նկարչական օր էր

Նկարում են երեխաները. Երևանի կենդանաբանական այգում նկարչական օր էր

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում հոկտեմբերի 27-ին անցկացվել է նկարչական օր: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումն ամենամյա Համահայկական նկարչական մրցույթի մասն է: Այս մրցույթին իրենց նկարչական աշխատանքները կարող են ներկայացնել Հայաստանից և արտերկրից մեր բոլոր հայրենակից երեխաները: Հաղթողները կպարգևատրվեն տարբեր մրցանակներով:

Բնությանը նվիրված հարյուրավոր նկարների շրջապատում անցկացվեցին խաղեր, մրցույթներ, հեծանիվի խաղարկություն՝ Երևանի կենդանաբանական այգու կողմից: Նկարչական օրվա լավագույն նկարները կընտրվեն Երևանի տարբեր վայրերում ցուցահանդես անցկացնելու համար:

Համահայկական նկարչական 7-րդ մրցույթին կարելի է մասնակցել՝ մինչև նոյեմբերի 30-ը աշխատանքները տեղադրելով հիմնադրամիկայքում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---