ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովմանը ճգնաժամային իրավիճակներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովմանը ճգնաժամային իրավիճակներում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երկրի` առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), արտակարգ իրավիճակներում տեղեկատվության և տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաև պետական կարևորագույն ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրվել է դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր՝ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) անխափան էլեկտրասնուցման նպատակով: Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման նպատակով: ՍՊԿ-ի ստեղծումն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության ապահովմանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղակայված ՍՊԿ-ն ստեղծվել է խաղաղ ժամանակաշրջանում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմական ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվու-թյան հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով:

Որակի, արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ լարում ապահովող, գեներատորը կարող է արտադրել ժամում 360 կՎտ հզորության էլեկտրաէներգիա:

«Թե՛ պետական, թե՛ կոմերցիոն ենթակառուցվածքների համար առաջնային կարևորության հարց է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և դրանց հակազդման ու կառավարման համակարգերի լիարժեք պատրաստվածությունը: Դա նաև ենթադրում է անհարժեշտ սարքավորումների առկայություն: Այդ սարքավորումները կարևոր նշանակություն կարող են ունենալ հատկապես մեր երկրի համար՝ հաշվի առնելով առկա վտանգները: Այդ է պատճառը, որ բարձրակարգ սարքավորումներ կիրառող ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդպիսի մեկ սարքավորում էլ տրամադրել է ԱԻՆ-ին՝ ճգնաժամային իրավիճակներում ենթակառուցվածքների աշխատանքի անխափան ապահովման նպատակով: Մենք ջանք չենք խնայում ճգնաժամային իրավիճակների կառավարման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում պետությանն օժանդակելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---