ԱԻ ու տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն. Եվս մեկը կբացվի 6 նոյեմբերի 2014 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստին առաջարկել է փոփոխություններ իրականացնել գործադիրի կառուցվածքում և միավորել արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները: Ինչպես ավելի ուշ նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նախագիծը պետք է ճանաչել անհետձգելի և ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը: Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հոկտեմբերի 16-ին ներկայացրած հրաժարականից հետո ՏԿ նախարարության նոր ղեկավար դեռ չէր նշանակվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարում է Արմեն Երիցյանը, որն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ եթե իրենց հանձնարարեն, ապա կղեկավարեն. «Եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- ասել է Երիցյանը: Պատասխանելով հարցին, թե եթե իրեն առաջարկեն ղեկավարել միավորված նախարարությունը, կհամաձայնի՞, պատասխանել է, որ կմտածի: Ի պատասխան հարցի, թե որքանով են համատեղելի այս երկու նախարարությունները, նախարարն ասել է. «Կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև ԱԻՆ-ն իր գործառույթները կատարում էր և միացումից հետո համատեղ աշխատանքները կկատարվեն: Հիմնականում փրկարարները աշխատում են մարզերում՝ հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները, մշտապես գործակցում են»,- նշել է նա: Կառավարության ղեկավարը նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, գրում է Tert.am-ը: Ավելի վաղ լրատվականն իր աղբյուրներին հղումով գրել էր, թե նորաստեղծ նախարարությունը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար, վարչապետի ներկայիս խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով: Ըստ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, այն կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |