10  17.11.14 - Ազգային ժողովի արտահերթ նիստ

Կառավարության կառուցվածքը կփոխվի. ԱԺ-ն օրինագիծ է ընդունել

Կառավարության կառուցվածքը կփոխվի. ԱԺ-ն օրինագիծ է ընդունել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ըստ օրինագծի` կստեղծվի միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման նախարարության հետ:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 7-ին կայացած քննարկմանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններն առավել արդյունավետ կդարձնեն գործադիրի աշխատանքը: Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նա նշել է, որ դրանք այլ օրենքներում փոփոխություններ և բյուջետային նոր ծախսեր չեն առաջացնի: Հովհաննես Մանուկյանը հավելել է, որ ըստ Կառավարության, հատկապես` ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում, ինչն ահռելի ծավալի աշխատանք է, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք:

Նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով: Ըստ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, այն կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ:

Բացի այդ, ինչպես Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարման համակարգն օպտիմալացնելու նպատակ ունեն: Նա նշել է, որ 19 նախարարությունը մեր երկրի համար շատ է ու պետք է վերամիավորել դրանք:

«Ապագայում տեսնում ենք, որ միավորված արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները կդառնան ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում է»,- ասել է վարչապետը:

Ըստ Կառավարության ղեկավարի, դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, ինչը ճիշտ և արդյունավետ կլինի, ինչի մասին վկայում է նաև համաշխարհային փորձը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---