Ինքնաթիռները «Զվարթնոցում» վայրէջք չեն կատարում. Մինվոդիից եկողն օդում սպասում է (թարմացված)

Ինքնաթիռները «Զվարթնոցում» վայրէջք չեն կատարում. Մինվոդիից եկողն օդում սպասում է (թարմացված)

PanARMENIAN.Net - Ուժեղ մառախուղի պատճառով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մինվոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Դոնի-Ռոստովի ինքնաթիռն ուղևորվել է Սոչի, իսկ Մինվոդիից եկողը դեռ օդում է, ասել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը, գրում է Tert.am-ը:

Ըստ Գրձելյանի, հնարավոր է՝ Մինվոդիի ինքնաթիռն էլ հետ գնա:

«Արդեն երկուսուկես ժամ է ինքնաթիռն օդում է, առավոտյան ժամը 09:06-ին արդեն մեր տարածքում էր: Եթե վառելիքը չբավարարի, այդ ինքնաթիռը նույնպես հետ կգնա»,- նշել է նա՝ հավելելով, որ այս պահին օդանավակայանում տեսանելիությունը 75 մետր բարձրությունից է, բայց վայրէջքի համար անհրաժեշտ է 200 մետրից ոչ պակաս տեսանելիություն:

Ըստ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության, դեկտեմբերի 20-24-ին Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան մառախուղ կլինի: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ամսի 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Ավելի ուշ օդանավակայանից տեղեկացրին, որ ժամը 14:30-ի դրությամբ մառախուղը ցրվել է, և բնականոն աշխատանքը «Զվարթնոց»-ում վերականգնել է, շուտով չվերթներ կիրականացվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---