Ղարաբաղի շուրջ այժմ ոչ մի խաղաղ գործընթաց չկա, նույնիսկ բանակցություններ չեն ընթանում, գտնում է ՄՃԽ-ն 7 հուլիսի 2006 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների քննադատական ելույթները վկայում են, որ նրանց անհանգստացնում է բանակցությունների ընթացքը: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, հայկական կողմը պնդում է, որ ինքնորոշման իրավունք տրվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հանրաքվեի եւ Լաչինի միջանցքի խնդրի լուծման միջոցով, ադրբեջանական կողմը պնդում է, որ «այդ սկզբունքները պետք է տարածվեն ԼՂՀ անվտանգության գոտու, հակամարտության գոտու ապառազմականացման եւ հայրենի հող փախստականների վերադարձի վրա»; «Կողմերը չեն կարողանում պայմանավորվել Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրս բերման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաժողովրդական քվեարկության մոդելի շուրջ: Ուստի ավելի վաղ համանախագահները հանձնարարել էին այդ մոդելների քննարկումը առանձին աշխատանքային խմբի: Սակայն այժմ նրանք հայտարարել են, որ կարգավորման գործընթացը հարկավոր է սկսել հայկական զորքերի դուրս բերումից սկզբից 5, այնուհետեւ 2 շրջաններից եւ փախստականների վերադարձից»: Անվանելով դա «ողբերգական գործընթաց», նա նշել է, որ «այժմ հույս է պահպանվում, որ 2006 թվականին կմեկնարկի զորքերի դուրս բերումը եւ փախստականների վերադարձը»: «Ղարաբաղի շուրջ այժմ ոչ մի խաղաղ գործընթաց չկա, նույնիսկ բանակցություններ չեն ընթանում: Սակայյն, ադրբեջանական կողմը աստիճանաբար հակվում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա, ապա այդ ճանապարհով խնդրի լուծման համար կպահանջվի մի քանի տարի»,-ընդգծում է ՄՃԽ Կովկասյան նախագծի տնօրենը:Նա գտնում է, որ հանրաքվեի անցկացումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ամենազգայուն տարրերից մեկն է առաջարկների քննարկվող փաթեթում: «Ըստ համանախագահների հայտարարության, տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը սկսելու համար կողմերը պետք է պայմանավորվեին հանրաքվեի վերջնական կարգավիճակի որոշման սկզբունքների շուրջ: Սակայն այդ հանրաքվեի հստակ մոդելները պետք է քննարկվեն ապագա բանակցությունների ընթացքում: Այդպիսով, հայկական եւ ադրբեջանական կողմերն ավելի ուշ կպայմանավորվեն այն մասին, թե ով կմասնակցի հանրաքվեին, որտեղ եւ երբ այն կկայանա»,-ընդգծել է Սաբինա Ֆրեյզերը: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ հաջորդ փուլում ամեն ինչ կախված կլինի հակամարտության կողմերից: Նրա խոսքերով, եթե հակամարտող կողմերը քաղաքական կամք չդրսեւորեն տարաձայնությունները հարթելու համար, ապա չարժե այլ միջազգային օժանդակություն ակնկալել այս խնդրի լուծման հարցում: «Կողմերը չպետք է հույսները դնեն միջազգային հանրության աջակցության վրա, այդ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում»,-ասել է Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Ազերի-պրեսը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |