Գյումրիում ընտանիքի սպանության կասկածյալին հայտնաբերել են Թուրքիայի հետ սահմանին

Գյումրիում ընտանիքի սպանության կասկածյալին հայտնաբերել են Թուրքիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայով Վալերի Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները:

Տեղեկություններն այդ մասին PanARMENIAN.Net ին հաստատեց Երազգավորս համայնքի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը՝ նշելով, որ Պերմյակովը փորձում էր հատել Թուրքիայի հետ սահմանը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

Դրանք պատկանում են Պերմյակով ազգանունով անձին, որը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել ժամը 03։05-ի սահմաններում, մահվան պատճառ են դարձել հրազենից արձակված կրակոցները։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կարդացեք նաև՝ Գյումրիում 6 անձի սպանության վայրը զննել են․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է դեպքը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---