Հակառակորդը շարունակում է կրակել. Տավուշում գյուղացի է զոհվել![]() 6 փետրվարի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 6-ի գիշերվա ընթացքում հակառակորդը պարբերաբար կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ: Հայկական կողմից պատասխան կրակոցներ են եղել: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,գրում է Panorama.am-ը: Ադրբեջանի գնդակոծության հետևանքով մահացել է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ 61-ամյա Վանիկ Ղուկասյանը: Փետրվարի 4-ին ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ հակառակորդը սադրանք է պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Նա հավելել էր, որ փետրվարի 4-ին ժամը 22:40-ից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Նույն օրն ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի 85-ամյա բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Ավելի վաղ՝ հունվարի 29-ին,հակառակորդը հերթական դիվերսիոն հարձակման փորձն էր ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակ էր բացել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք չէին տուժել: Բայց դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում 2 զինծառայող էրվիրավորվել, նրանց տեղափոխել էինԻջևանի բժշկական կենտրոն: Սպիտակի բնակիչ, 1987-ին ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ էր տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1967-ին ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |