«100 կյանք». Երախտիքի տուրք Ցեղասպանությունից հայերին փրկածներին (վիդեո)

«100 կյանք». Երախտիքի տուրք Ցեղասպանությունից հայերին փրկածներին

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Նյու Յորքում կազդարարվի նոր նախաձեռնության՝ «100 կյանք»-ի (100 Lives) մեկնարկի և մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (Aurora International Humanitarian Prize) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերով բազմաթիվ հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից: «100 կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

«100 կյանք» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակի հիմնման միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում, ինչպես նաև արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք 100 տարի առաջ հազարավոր հայերի են փրկել:

«Նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ և որոնց ջանքերով տապալվել է Ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Նախագծի շրջանակում համադրել ենք 3 բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային և ապագային»,- ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Նախաձեռնության շնորհանդեսին մասնակցելու են աշխարհահռչակ անձինք, իսկ ուղիղ հեռարձակումը կմեկնարկի մարտի լույս 11-ի գիշերը՝ ժամը 01:00-ին, նախաձեռնության կայքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---