Հակառակորդի կրակոցից ավագ ենթասպա է զոհվել

Հակառակորդի կրակոցից ավագ ենթասպա է զոհվել

PanARMENIAN.Net - ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի արձակած կրակոցից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972-ին ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով (այն է՝ սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դեռ ապրիլի լույս 6-ի գիշեվանից հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդը բավականին ինտենսիվ կրակահերթերով խախտել է հրադադարի ռեժիմը, ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:«Ոչ կրիտիկական շատ, բայց որոշակի քանակությամբ եղել է»,-ասել է` մանրամասնելով, որ կրակել են գյուղերի և դիրքերի ուղղությամբ:

Իսկ Տավուշի մարզում, Չորաթանի գյուղապետՎարուժան Բաղմանյանի խոսքով, առավոտյան կրակել են նաև համայնքի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների վրա. «Առավոտյան կրակել են, բայց հիմա հանդարտ է, ժողովուրդը` իր գործին»:Ինչպես Չորաթանում, այնպես էլ այլ հայկական գյուղերում զոհեր և վիրավորներ չեն եղել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---