Շ.Հովասափյանի սպանությունը կքննեն ՀՀ դատախաղության եւ ոստիկանության փորձառու աշխատակիցները

PanARMENIAN.Net - 2006 թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 09:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բայրոն փողոցում անհայտ անձը (անձինք) հեռակառավարման սարքի միջոցով պայթեցնելու` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ սպանել է իր ծառայողական ԳԱԶ 3102 մակնիշի 005 ԼԼ 03 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Վարդգեսի Հովասափյանին: Պայթյունի ժամանակ ավտոմեքենայի մեջ են գտնվել նաեւ տուժողի որդին` Գրիգոր Շահենի Հովասափյանը, եւ վարորդ Անդրանիկ Ժորայի Չարչյանը, որոնք ողջ են մնացել: Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---