Հայաստանի նախագահը պարգեւատրել է Ջոն Էվանսին Մխիթար Գոշի մեդալով 6 սեպտեմբերի 2006 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն էվանսի հետ հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:Հանձնելով պարգեւը, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվում գրանցվել է լուրջ առաջընթաց: Ըստ նախագահի, զգալիորեն ընդլայնվել է գործակցության շրջանակը` ընդգրկելով նորանոր ուղղություններ եւ արձանագրելով բավականին շոշափելի արդյունքներ: Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետ եւս նույն արդյունավետությամբ կշարունակվեն, Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպան Ջոն էվանսին հետագա գործունեության մեջ: Ջոն Էվանսը եւս գոհունակությամբ է նշել երկամյա համագործակցությունը եւ ասել է, որ Հայաստանի պետական բարձր պարգեւը համարում է իր եւ դեսպանության անձնակազմի գործունեության գնահատականը: Կարեւորելով տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը, նա հայ-ամերիկյան գործակցության ամենաէական ձեռքբերումներից է համարել «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, որը երկրի զարգացման համար լուրջ հեռանկարներ է բացում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգության խնդիրներին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |