ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի բանաձեւը Ղարաբաղի հրդեհների վերաբերյալ ընդհանուր առմամբ ընդունելի է Հայաստանի համար 8 սեպտեմբերի 2006 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի 98-րդ ընդլայնված նիստում ընդունվեց Ղարաբաղում հրդեհների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնած (A/60/L.60/Rev.2) բանաձեւի նախագիծը: Հայաստանը բանակցել էր բանաձեւի նախագծի շուրջ եւ համաձայնության եկել դրա բովանդակության եւ ձեւակերպումների հարցում: Արդյունքում փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, դարձավ ընդունելի հայկական կողմի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մասնավորապես, բանաձեւի տեքստում ասվում է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ն լրջորեն մտահոգված է հրդեհներով, որոնք լայնածավալ բնապահպանական վնաս են հասցրել: Այդ կապակցությամբ ընդգծվում է շտապ բնապահպանական միջոցառումների անհրաժեշտությունը` տուժած տարածքներում հրդեհների մարման եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ողջունում է կողմերի պատրաստակամությունը համագործակցելու այդ ուղղությամբ եւ համարում է այսպիսի գործողությունը կարեւոր, փոխվստահությունն ամրապնդող միջոցառում: Նկատի է առնում ԵԱՀԿ մտադրությունը` կազմակերպելու առաքելության առաքում տարածաշրջան` հրդեհների կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով, խնդրում է ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին` մինչեւ 2007թ.-ի ապրիլի 30-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |