Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես ժխտողական քաղաքականության դեմ բողոքի նշան այրելով Թուրքիայի պետական դրոշը, ապրիլի 24-ի երեկոյան մեկնարկել է ՀՅԴ կուսակցության միությունների ավանդական ջահերով երթը:

Մասնակիծները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանալու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ կտանեն ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով:

Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 12-րդ անգամ: Ամեն տարի երթն անցկացվում էր ապրիլի 23-ին, իսկ 100-րդ տարելիցին այն տեղափոխվեց ապրիլի 24-ին: Այս տարի փոխվել է ջահերով երթի երթուղին և օրը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ապա՝ Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ֆրանսիայի հրապարակ- Բաղրամյան պողոտա- Բարեկամության հրապարակ- Կիևյան փողոց- Կիևյան կամուրջ- Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ- Ծիեռնակաբերդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---