Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Մինսկում հանդիպելու հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի` Մինսկում հանդիպելու հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել, սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ղեկավարի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:



Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Մինսկում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների մասնակցությամբ վեհաժողով: Վեհաժողովի նախօրեին` հոկտեմբերի 16-ին, Մինսկում կկայանա ԱՊՀ երկրների արտգործնախարարների եւ նախագահների խծորհուրդների նիստերը: Ինչպես ընդունված է, նախագահների հանդիպումը կախված է երկու երկների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքից: Եթե Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո անհրաժեշտություն առաջանա, ապա Մինսկում կկայանա Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---