Ադրբեջանը մերժում է համագործակցության վերաբերյալ Ղարաբաղի ցանկացած առաջարկ12 սեպտեմբերի 2006 - 19:12 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից համագործակցության առաջարկներ չեն եղել, եւ ընդհանրապես, ես չեմ գտնում, որ Բաքուն համագործակցություն հաստատելու եւ կառուցողական մթնոլորտ ստեղծելու նպատակներ ունի»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը այլ նպատակներ ունի. Ղարաբաղի շուրջ խնդիրներ ստեղծել եւ հասնել նրան, որպեսզի միջազգային հանրությունը քննադատի այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում: «Եթե Ադրբեջանի կողմից համագործակցության վերաբերյալ առաջարկություններ հնչեին, մենք ուրախությամբ ընդառաջ կգնայինք»,- ասել է ԼՂՀ նախագահը:ԼՂՀ նախագահի խոսքերով, երկրի իշխանությունները բազմաթիվ անգամներ դիմել են ադրբեջանցի գործընկերներին նմանատիպ առաջարկներով, սակայն անարդյունք: «Մենք գտնում ենք, որ որքան շատ շփվենք ադրբեջանցիների հետ, հակամարտությունը կարգավորելու այնքան ավելի շատ շանսեր կան: Մենք սահմանամերձ շրջաններում բազմաթիվ հարցեր ունենք` կապված ջրի, հրդեհների եւ այլ խնդիրների հետ: Համոզված եմ, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը եւս շահագրգռված է շփումների մեջ, քանի խոսքը նրանց ամենօրյա խնդիրների մասին է: Սակայն դրա դեմ միշտ հանդես են եկել Ադրբեջանի իշխանությունները, որոնք մերժում են համագործակցության վերաբերյալ Ղարաբաղի ցանկացած առաջարկ»,- ասել է ԼՂՀ նախագահը, հայտնում է KarabakhOpen-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |