Աղբյուր. Samsung-ի նոր առաջատար մոդելը խանութներում կհայտնվի նախանշված ժամկետից շուտ

Աղբյուր. Samsung-ի նոր առաջատար մոդելը խանութներում կհայտնվի նախանշված ժամկետից շուտ

PanARMENIAN.Net - Samsung ընկերության Galaxy Note 5 երկար սպասված առաջատար մոդելը կարող է խանութներում հայտնվել նախանշված ժամկետից շուտ: Կորեական WhoWired պաբերականը հայտնում է, որ ոլորտի հսկան ծրագրում է սկսել սարքի վաճառքը 2015-ի հուլիսին: Galaxy Note 5-ի վաղաժամ մուտքը շուկա կարող է ռազմավարական առավելություն տալ հարավկորեական ընկերությանը iPhone 6s և 6s Plus-ի համեմատ, որոնց հայտնվելը վաճառքում ակնկալվում է սեպտեմբերին:

Հետաքրքրական է, որ Galaxy Note 5-ում միանգամայն նոր տեխնոլոգիա է կիրառվելու: Samsung-ը զանգվածային արտադրության է պատրաստում AMOLED-դիսփլեյները Ultra-HD (2160 x 3840 պիքսել) թողունակությամբ: Galaxy Note 5-ի սովորական տարբերակը կունենա 5,89-դյույմ անկյունագծով էկրան, այն դեպքոիմ, երբ Note 5 edge-ը`5,78 դյույմ է, ինչը տրամաբանական է Note սերիայի սարքերի համար:

Նման չափերի և թողունակության դեպքում սմարթֆոնի էկրանը պիքսելների անհավանական խտություն կունենա` ավելի, քան 700ppi: Դա գերազանցում է ցանկացած չափանիշ: Նման էկրանները իդեալական են 4K-կոնտենտի դիտումների և վիրտուալ իրականության մեջ ընկղմվելու համար:

Note 5-ը կունենա Samsung Exynos չիպսեթ, հնարավոր է, այնպիսին, ինչպիսին կա Galaxy S6 մոդելում: Կորպուսի հաստությունը կկազմի 7,9 մմ, ինչը 0,6 մմ պակաս է նախորդինից` Galaxy Note 4-ից: Ըստ աղբյուրի, մարտկոցի ծավալը 3220-ից կհասնի 4100 մԱչ:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---