Հայկական հաղթանակները շարունակական են, իսկ ԼՂ հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը

Հայկական հաղթանակները շարունակական են, իսկ ԼՂ հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը

PanARMENIAN.Net - Հայկական հաղթանակները, հերոսությունները այսօր էլ կան և արտահայտվում են առաջին գծում մեր զինվորների հերոսություններով, հայտարարել է մայիսյան հաղթանակների առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը `անդրադառնալով օրվա խորհրդին:

Այսօր` մայիսի 28-ին երկրի բարձրագույն իշխանությունը, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սարդարապատի հուշահամալիրում էին` Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձի, Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի առթիվ:

Նրանք ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

«Չէի ասի, թե վերջին ժամանակներս հաղթանակներ չենք ունեցել: Վերջին հաղթանակները, որոնք ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում` հաստատակամ, ըմբոստ հայացքով նայում է դեպի առաջ և հետևում մեր ժողովրդի խաղաղ արարումին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացու կյանքին, որ դժվարին սոցիալական պայմաններում գտնվելով է ապրում, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց. «Մեր ժողովրդի համար երբևէ հեշտ կյանք չի եղել, միշտ դժվարություններ քաշել են, մենք դժվար պայքարում են ստեղծել: Եվ այդ առումով հերոս է մեր ամբողջ ժողովուրդը», հայտնում է Tert. am-ը:

Իսկ հայոց պատմության լավագույն հերոսական էջերը` Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, և այլն ունեն նաև նորագույն էջեր` Շուշիի ազատագրում և Ղարաբաղյան ազատամարտ:

Սա, ըստ Սեյրան Օհանյանի, եղել է միայն շնորհիվ նվիրումի, գաղափարական պատրաստակամության, հայրենասիրության վսեմ հատկանիշների, ի փառս Հայաստանի և ի փառս Արցախի:

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, որը մեկ անգամ արդեն ապացուցել է որևէ մեկը չի կարող լուծել այն։

«Ղարաբաղի ժողովրդին ամեն ինչ հետաքրքրում է և համապատասխան հետևություններ կատարում է, և պետք է հասկանալ, որ Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել»,-ասաց նա և նշեց, որ հիմա սահմանի վիճակը հանգիստ է:

Ինչ վերաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման օրվան և դրա և օրվա խորհրդին՝ նա ասաց, թե հպարտ է, որ այս ճակատամարտը եղել է, որը նաև հետագա մեր հաղթանակների նախադրյալն է դարձել: «Կարծում եմ, որ Սարդարապատով մեր ժողովուրդն ապացուցել է, որ եթե պայքարում ես, ապա կարող ես հաղթել»,-ասաց նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---