Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի երկու ֆակուլտատիվ արձանագրությունների մասնակից23 սեպտեմբերի 2006 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միացել է երկու ֆակուլտատիվ արձանագրությունների` Կտտանքների մասին կոնվենցիային եւ Կանանց հանդեպ խտրականության վերացման վերաբերյալ կոնվենցիային, որի վերաբերյալ փաստաթղթերը պահպանման համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Եգանյանը: Ֆակուլտատիվ արձանագրությունը կանանց խտրականության ցանկացած դրսեւորում վերացնելու մասին հավանության արժանացավ 1999 թվականին: Այն իրավունք է տալիս մասնավոր անձանց բողոքել ՄԱԿ-ի հատուկ Կոմիտեին մասնակից պետության կողմից Կոնվենցիայում շարադրված կանանց իրավունքները ոտնահարելու դեմ: Կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վարվեցողության եւ պատժի մասին ֆակուլտատիվի կոնվենցիան հավանության արժանացավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա հունիսի 22-ին: Այն հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի փորձագետներին այցելել կոնվենցիայի մասնակից երկրի բանտեր եւ մեկուսարաններ եւ կոչ է անում ստեղծել կտտանքների կանխարգելման ազգային մեխանիզմներ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |