Դիարբեքիրում ոստիկանության ուժեղացված ուժեր են տեղակայվել 4 հունիսի 2015 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ուժեղացված ուժեր են տեղակայվել Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիրում` երկրի «քրդական մայրաքաղաքում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունիսի 7-ին Թուրքիայում կանցնեն խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում է նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Խորհրդարան անցնելու համար, կուսակցությունը պետք է հաղթահարի 10%-անոց արգելքը, փորձագետները տարակարծիք են կանխատեսումներում: Դիարբեքիրի կենտրոնում շատ են ոստիկանները: Քաղաքի կենտրոնի Դաղ-կապի հրապարակում 3 զրահամեքենա է կանգնած: Գազի փողոցում, որն ացնում է քաղաքի կենտրոնով, ջրանետ մեքենա է կանգնած, իսկ Իզզեթ-Փաշա փողոցում` երկու ոստիկանական զրահամեքենա: Ոստիկանները պարեկում են քաղաքի փողոցները, մեկ ուժեղացված պարեկախմբում, որպես կանոն, 6 մարդ կա: Ժամանակ առ ժամանակ քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռ է պտտվում: Սակայն իրավիճակը քաղաքում հանգիստ է: Ամբողջ քաղաքը զարդարված է Ժողովրդա-դեմոկտրատական կուսակցության դրոշակներով, մյուս կուսակցությունների քարոզչությունը գրեթե աննկատ է` միայն քաղաքական օդանավակայանի մոտ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը նկատել է իշխող ԱԶԿ-ի մեկ պաստառ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դիմանկարով: Քրդական թաղամասերի խորքում կան նաև միամանդատ թեկնածուների պաստառներ, որոնք ներկայացնում են քրդական ծայրահեղական իսլամիստական կազմակերպություններ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը: Տեղաբնակները հավաքվում են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քարոզչական վահանակների մոը, քրդական երգեր են երգում և կատարում են ազգային պարեր: Ուրբաթ օրը Դիարբեքիրում տեղի կունենա Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հանրահավաքը, որտեղ ակնկալվում է կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշի ելույթը: Տեղացիները կազմում են, որ հանրահավաքի կմասնակցեն «մի քանի տասնյակից մինչև հարյուր հազար մարդ` ոչ միայն քաղաքի, այլ մոտակա շրջանների բանկիչները»: Այժմ փողոցներում թռուցիկներ են բաժանում` կոչ անելով մասնակցել հանրահավաքին: 16:00-ին Դիարբեքիրում տեղի կունենա ձախակողմյան Ժողովրդա-հանրապետական կուսակցության հանրահավաքը, որը համարվում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, սակայն հանրահավաքը կարող է չեղյալ հայտարարվել: Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը: Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է: Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |