«Կիլիկիա» առագաստանավի անձնակազմը պարգեւատրվել է պետական մեդալներով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մեդալներով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց` եռամյա նավագնացության համարձակ մտահղացումը փայլուն իրականացնելու համար` նշելով, որ գնահատանքի են արժանի նաեւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են այդ նախաձեռնությանը: «Կիլիկիացիները» նախագահին են հանձնել ճամփորդության երրորդ փուլում նավի վրա ծածանված եռագույնը, նաեւ նվիրել նավի հուշանվեր-մոդելը: Նավաստիները նախագահին պատմել են դրվագներ նավարկությունից` նշելով, որ հատկապես տպավորված են սփյուռքի գաղթօջախների կազմակերպած ջերմ ու հանդիսավոր ընդունելություններից, ինչը օտարերկրացիների ուշադրությունը լրացուցիչ անգամ բեւեռել է Հայաստանի վրա: Ռոբերտ Քոչարյանն անձնակազմի անդամների հետ քննարկել է նավի վերջնական հանգրվանի հարցը: Նախագահն ասել է, որ ցանկացած տարբերակի ընտրության դեպքում կարվի առավելագույնը` «Կիլիկիային» ապահովելու արժանի հանգրվանով: Հայաստանի նախագահի հրամանագրով Հայրենիքին մատուցած ծառայությունների, Կիլիկյան Հայաստանի նավաշի֊նու֊թյան ավան֊դույթները վերականգնելու եւ ըստ արժանվույն աշխարհին ներկա֊յաց֊նելու, դժվա֊րին եւ երկարատեւ նավագնացության ընթացքում ցուցաբերած արիու֊թյան եւ խի֊զա֊խու֊թյան համար «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամները պարգեւ֊ա֊֊տրվել են.



«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, նավապետ Կարեն Բալայանը, նավապետ-խորհրդատու Սամվել Կարապետյանը: Արիության մեդալով պարգեւատրվել են` նավաստի-օպերատոր Սամվել Բաբասյանը, հերթափոխի պետ Հայկ Բադալյանը, նավապետի օգնական Արեգ Նազարյանը, հերթափոխի պետ Արմեն Նազարյանը, նավաստի-խոհարար Սամվել Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---