Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքն ավարտական փուլում է 8 հունիսի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի գործարքն ավարտական փուլում է: Գազատարի վերջնական արժեքը կորոշվի անկախ աուդիտի եզրակացությունից հետո, ինչի արդյունքում կկատարվեն մնացած վճարումները և գազատարը կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որը մասնագիտացված կառույց է և կարող է իրականացնել այդ ծառայությունները, հայտնում են էրենգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Գազատարի Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ)ՓԲԸ-ն է և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այն շահագործում է վարձակալությամբ: Հաղորդագրության համաձայն` Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. «Գազատարի Մեղրի- Քաջարան հատվածի վաճառքի գործարքը կայացել է մոտ տասը տարի առաջ, սակայն զարմանալիորեն դա բուռն քննարկումների առարկա է դարձել վերջին օրերին: Գազատարի այդ հատվածի գործարքը ՀՀ կառավարության և Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ միջև տեղի է ունեցել դեռևս 2007 թվականին, որի շրջանակում վճարվել է $30 մլն կանխավճար: Անկախ նրանից, թե հանրապետության էներգետիկ որ կառույցի սեփականատերը ով է, որ երկիրն է ներկայացնում, նրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքով: Տարատեսակ մեկնաբանությունները, թե գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի պարագայում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունը կարող է կամայականություններ դրսևորել, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում դաշտը կարգավորվում է ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի 53-րդ հոդված 1,2 մասերով: Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է 2008-ի հոկտեմբերին։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո։ Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի թողունակություն։ Փոխարենը Հայաստանը էլեկտրական էներգիա է մատակարարում Իրանին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |