Պուտինը Բաքվում կքննարկի Ղարաբաղի հարցն Ալիևի հետ և կհանդիպի Էրդողանին

Պուտինը Բաքվում կքննարկի Ղարաբաղի հարցն Ալիևի հետ և կհանդիպի Էրդողանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթվա վերջում Բաքվում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկկողմ համագործակցության առևտրատնտեսական, ինչպես նաև քաղաքական հարցերը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ստորագրման համար որևէ փաստաթուղթ նախատեսված չէ, լրագրողներին է հայտարարել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ինչ վերաբերում է բանակցություններին Ալիևի հետ, ապա այնտեղ, բնականաբար, կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունները, քաղաքական ոլորտն ու ղարաբաղյան կարգավորումը»,-ասել է Ուշակովը: Կողմերը մտադիր են քննարկել նաև Աստրախանում 4-րդ Կասպից գագաթնաժողովի որոշումների իրագործման ընթացքը:

2014-ին ապրանքաշրջանառությունը ՌԴ և Ադրբեջանի միջև հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով 4 մլրդ դոլար, ինչը 12 տոկսով ավելի է, քան նախորդ տարի: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունն ավելացավ 5,8% 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմեց 707 մլն դոլար:

«Երկու երկրների միջև առևտրային փոխանակումների հետագա ընդլայնմանը կնպաստի նոր ավտոմոբիլային կամուրջի կառուցումը սահմանամերձ Սամուր գետի վրայով ըստ 2013 թ. օգոստոսի 13-ի միջկառավարական համաձայնագրի»,-պարզաբանել է Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բացի այդ, Ուշակովը հայտնեց, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հունիսի 8-ի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել Բաքվում հանդիպման հնարավորությունը:

«Խոսակցությունն ընթացավ երկկողմ գործակցության տարբեր գործոնների շուրջ, համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման շուրջ: Պայմանավորվածություն կա, որ կողմերը հենց այսօր կսկսեն Բաքվում եվրոպական խաղերի բացման կապակցությամբ Պուտին-Էրդողան հանդիպման նախապատրաստումը»,-ասել է Ուշակովը Մոսկվայի ճեպազրույցում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---