Միջազգային հանրությունը պատրաստ է դառնալ Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի երաշխավորը28 սեպտեմբերի 2006 - 14:18 AMT PanARMENIAN.Net - «Շատ անգամ, Փարիզում, Քի Ուեստում, Ռամբույեում ես տեսել եմ ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղության հասնելու հնարավորությունը եւ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներն ինձ ազնիվ, հավասարակշռված եւ խելամիտ են թվում: Այդ մասին ես ասել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում: «Ես կցանկանայի Երեւանի եւ Բաքվի կողմից տեսնել խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ արիության դրսեւորումներ»,-հավելել է նա: «Ես անձամբ ներգրավված եմ եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, քանի որ գիտեմ, թե ինչ տառապանքներ է այն բերել եւ քանի որ ժողովրդավարական եւ բարգավաճ ապագա կառուցելու միակ միջոցը խաղաղությունն է»,-նշել է Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, տնտեսական դինամիզմը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը լիովին օգտակար կլինեն միայն բաց սահմանների եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման պայմաններում: «Այսօր Մեծ ութնյակի երկրները եւ միջազգային հանրությունը պատրաստ են դառնալ Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի երաշխավորը: Չի կարելի բաց թողնել այս պատեհ առիթը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |