«Վառիք, թողիք». Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ եռօրյա նստացույցը շարունակվում է 20 հունիսի 2015 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Երևանում բողոքի ցույց է կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, որն ավարտվել է եռօրյա նստացույցի մեկնարկով: «Որոշողը մենք ենք, չենք պատրաստվում հանդուրժել այս ապօրինի որոշումը»,- ցույցի մեկնարկին իր ելութում ասել է նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արամ Մանուկյանը նշել է, որ պայքարի իրենց ընտրած ձևաչափը ՀՀ քաղաքացու պայքարն է` անկախ կուսակցական և քաղաքական հայացքներից. «Մեր նախաձեռնությունը հայտարարել է, որ այս պայքարը կոնկրետ անձի կամ քաղաքացու դեմ չէ, մեր պահանջն ուղղակի ուղղված է ՀՀ նախագահին և վարչապետին: Մենք այստեղ ենք, որպեսզի տեր կանգնենք մեր պահանջներին և իրավունքներին, մենք պահաջատեր ենք», մեջբերում է Panorama.am-ը:
Ելույթ ունեցող Գևորգ Սանոյանը նկատել է, որ ընկերությունները խնդիրների միակ լուծումը թանկացնելու մեջ են տեսնում: Ցուցարարները նաև նշել են, որ հոսանքի գինը ոչ մի լումա չպետք է բարձրանա, այլև ներկա սակագինը պետք է վերանայվի՝ այն արդեն իսկ բարձր է։ Ավելի ուշ Մաքսիմ Սարգսյանը հայտարարել է Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի մեկնարկի մասին: Նրա խոսքով` իրենց պահանջները չբավարարելու դեպքում, հունիսի 22-ին կգնան դեպի նախագահի նստավայր, գրում է Newsarmenia-ն: Նստացույցի մասնակիցները մինչև նշված ժամկետը իշխանություններին ժամանակ են տվել չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը։ Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա 6,93 դրամով: Միաժամանակ հանձնաժողովի շենքի առջև բողոքի ակցիա էր: Մասնակիցները հարվածում էին պատուհաններին, հավկիթներ նետում շենքի վրա, պահանջում դադարեցնել նիստը՝ բղավելով «Նազարյան իջի», «Կասեցում»: Կազմակերպիչները կոչ են արել ցուցարարներին զինվել տաք հագուստով, վերմակներով և վրաններով, իսկ ոստիկանության աշխատակիցներին խնդրել միջոցներ ձեռնարկել ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Ցուցարարները նաև հայտարարել են, որ մտադիր են ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել: Կարգուկանոնը կվերահսկեն հինգ–վեց հոգանոց խմբերը։ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ հավաքը ժամը 23.00-ից հետո անօրինական է, իսկ հավաքի մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Հավաքի կազմակերպիչներին կոչ են արել զերծ մնալ սոցիալական խնդիրների շահարկումով՝ քաղաքացիներին զգացմունքային գործողությունների դրդելու ցանկացած փորձից, որոնք կարող են տանել արկածախնդրության և անցանկալի հետևանքներ ունենալ: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպիչների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ցուցարարներին թույլատրել են շարունակել նստացույցը՝ պայմանով, որ չեն խախտի հասարակական կարգը՝ չեն աղմկի, չեն փորձի վրաններ տեղադրել, չեն աղտոտի տարածքը: Իր կողմից ոստիկանությունը երաշխավորել է օրինական հավաքի մասնակիցների իրավունքներն ու անվտանգությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Եկեք բոլորս մի մարդու պես չվճարենք հոսանքի գումարը», «Կորել է մեր ղեկավարների մարդկային խիղճը, ով գտել է, խնդրում ենք հանձնել Ազգային ժողով»։ Նման կոչեր են հնչեցրել Ազատության հրապարակում նստացույցի ժամանակ: Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին հորդորել է գործել բացառապես օրենքի շրջանակում և երաշխավորել օրինական հավաքի մասնակիցների իրավունքներն ու անվտանգությունը:
Երևանի ցույցին զուգահեռ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք ու երթ է անցկացրել նաև Գյումրիում: Ցուցարարները Թատերական հրապարակից «Վառիք, թողիք», «Ձեռքներդ հեռո՛ւ մեր գրպաններից» գրություններով պաստառներով շարժվել են դեպի Շիրակի մարզպետարանի շենք: Նրանք սպասում էին երևանյան հանրահավաքի որոշումներին՝ վստահեցնելով, որ պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության: Հանրահավաքին ու երթին մասնակցել են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք, սակայն, նշել են, որ շարժմանը միացել են որպես շարքային քաղաքացի և պայքարելու են մինչև վերջ՝ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելը: Գիշերն Ազատության հրապարակում հանգիստ է անցել, հունիսի 20-ի առավոտյան էլ նստացույցը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |