Ժակ Շիրակի գրությունը Հայոց ցեղասպանության զոհերի նվիրված հուշամատյանում. «Հիշի'ր»30 սեպտեմբերի 2006 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ է դրել: Նրա հետ միասին արարողությանը մասնակցում էին նախագահի կինը` Բերնադետ Շիրակը, Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին, Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ներկայացուցիներ, ֆրանսիական կառավարական պատվիրակության անդամներ, ինչպես նաեւ երկու երկրների դեպաններ Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Կյունին:Ժակ Շիրակը հուշամատյանում գրություն է թողել, որտեղ գրված է. «Հիշի'ր: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակ»: Դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան տանող ծառուղում Ֆրանսիայի նախագահը տնկել է ավանդական եղեվնին: Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, իսկ թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը Ֆրանսիայի նախագահին Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք նվիրեց: Հայկական կողմից արարողությանը մասնակցում էին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Երեւանի քաղաքագլուխ Երվանդ Զաքարյանը եւ այլ պաշտոնական անձինք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |