Apple-ի ՕՀ-ով սարքերի վաճառքը հավասարվել է Windows-ի ցուցանիշներին

Apple-ի ՕՀ-ով սարքերի վաճառքը հավասարվել է Windows-ի ցուցանիշներին

PanARMENIAN.Net - Մի քանի տարի առաջ Microsoft կորպորացիան անհատական համակարգիչների շուկայի բացարձակ առաջատարն էր, քանի որ սարքերի առյուծի բաժինը վաճառվում էր նախապես տեղադրված Windows օպերացիոն համակարգով: Բջջային գաջեթների հայտնվելու և տարածվելուն պես, ինչպես նաև գլխավոր մրցակից Apple-ի մեծ ֆինանսական հաջողությունների պատճառով, պատկերը կտրուկ փոխվեց ոչ Բիլ Գեյթսի ընկերության օգտին:

Նախապես տեղադրված iOS օպերացիոն համակարգով սարքերի վաճառքն առաջին անգամ պատմության մեջ հավասարվել է նախապես տեղարված Windows-ով սարքերի վաճառքի ցուցանիշներին: Այդ են վկայում Andersseen Horowitz ընկերության տվյալները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Apple-ը, 2015 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է iOS-ով 57,9 մլն սարք, որից 47 մլն բաժին է ընկնում iPhone-ին և ևս 10,9 մլն` iPad-ներին: iPod Touch-ի վաճառքը հաշվի չի առնվել: Ընդամենը 3 ամսում Apple-ը վաստակել է 49,6 մլրդ դոլար, որից 10,7 մլրդ-ն` ընկերության զուտ շահույթն է: Վերջին 3 ամսում iPhone-ի վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է 35%:

Միևնույն ժամանակ վաճառվել է 57,9 մլն անհատական համակարգիչ տեղադրված Windows ՕՀ-ով: Ընդ որում Windows-ով անհատական համակարգիչների վաճառքը նվազում է 2011-ից սկսած: Ավելի վաղ Windows-ով անհատական համակարգիչների վաճառքի ցուցանիշները գերազանցեցին Android ՕՀ-ով սարքերը` դա տեղի ունեցավ 2012-ի մարտին: Ինչպես նշում են վերլուծաբանները, եթե iOS-ով սարքերի վաճառքը շարունակի աճել, որոշ ժամանակ անց համակարգը կարող է գերազանցել նաև Android-ին:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---