Թուրքական տանկերը քրդական գյուղ են գնդակոծել Սիրիայի տարածքում

Թուրքական տանկերը քրդական գյուղ են գնդակոծել Սիրիայի տարածքում

PanARMENIAN.Net - Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը հայտնել է, որ թուրքական տանկերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղը, որը քրդական ուժերի կողմից է վերհսկվում, հայտնել է «Ֆրանս Պրեսը»:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ:

Իրավապաշտպանները հայտնել են, որ դա տեղի է ունցել գիշերը Զար Մաղհար գյուղում, որը Թուրքիայի սահմանի մոտ է գտնվում` տուժել է 4 քուրդ աշխարհազորային, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ Թուրքիայի ոստիկանները առնվազն 15 մարդ են ձերբակալել Անկարայում հակաահաբեկչական գործողության ժամանակ, հայտնել է NTV հեռուստաալիքը: Ըստ վերջինիս տվյալների, թուրքական անվտանգության ծառայությունների հատուկ գործողությունն ուղղված է «Իսլամական պետության» անդամների դեմ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 26-ին Ստամբուլում առաջատար թերթերի գլխավոր խմբագիրների հետ փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ցուցադրեց ԻՊ և ՔԱԿ գրոհայինների մարտահրավերներին օպերտիավ արձագանքելու ունակությունն ինչպես իր տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հուլիսի 23-ի և 24-ի պատասխան գործողությունները «փոխեցին խաղի կանոնները» երկրի ներսում, Սիրիայում և Իրաքի հյուսիսում:

«Պայմանները փոխվել են: Թեև նրանք չեն հասել արմատական փոփոխությունների մակարդակի, մենք ցանկանում ենք, որ բոլորը լավ ուսումնասիրեն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան Սիրիայում և Իրաքում մեր գործողությունների արդյունքում, և հաշվի առնելով դա, փոխեն նաև սեփական դիրքորոշումը»,-մեջբերում է Դավութօղլուին պարբերականը:

«Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում: Այդ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, իրազեկվել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Թուրքիայի ներկայությունը, որը կարող է արդյունավետ ուժ կիրառել, կարող է այնպիսի հետևանքներ ունենալ, որոնք կարող են փոխել խաղի կանոնները Սիրիայում, Իրաքում և ամբողջ տարածաշրջանում»,-նշել է Դավութօղլուն: Անդրադառնալով վերաբերմունքին սիրիացի քրդերի Ժողովրդական միության կուսակցությանը (ԺՄԿ), որը Թուրքիայում համարվում է Սիրիայում ՔԱԿ-ի նմանակը` Դավութօղլուն ասել է, որ «ամեն ինչ կախված է կուսակցության գործողություններից»: Առայժմ նրանք այնքան չեն մտահոգում մեզ, որքան ՔԱԿ-ն ու ԻՊ-ն: Եթե դա փոխվի, մենք նույն կերպ կարձագանքենք: Բայց եթե նրանք Թուրքիայի դեմ գործողություններ չանեն, խզեն հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ և համագործակցեն ընդդիմության հետ, կկարողանան իրենց տեղը գտնել նոր Սիրիայում»,-ասել է նա: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---