ՀՀ-ում առաջին կիսամարաթոնը. 4 մրցատարածք հարյուրավոր վազորդներ դուրս կգան

ՀՀ-ում առաջին կիսամարաթոնը. 4 մրցատարածք հարյուրավոր վազորդներ դուրս կգան

PanARMENIAN.Net - 2015-ի հոկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կիսամարաթոն կանցկացվի: Մայրաքաղաքով դուրս կգան վազելու հարյուրավոր մարզիկներ: Մրցույթը կունենա 4 մրցատարածք ՝ 21,1 կմ, 10 կմ, 2,1 կմ և մանկական՝ 1 կմ հեռավորությամբ: Վազքատարածքն անցնելու է քաղաքի կենտրոնով և Հրազդանի կիրճով: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մեդալներ: Յուրաքանչյուր մրցատարածքում պարգևատրվում են 1-3 տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ:

Ամենամյա վազքային միջոցառումների նպատակն է Հայաստանում վազքի և այլ երկար մրցատարածությունների սպորտաձևերի զարգացման խթանումը, առողջ ապրելակերպի պրոպագանդան ու սպորտային տուրիզմի զարգացման խթանումը:

Մրցավազքն անցկացնում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր պատրաստվածության մարզիկներ: Հատուկ սկսնակների համար կներկայացվի բոլոր վազքատարածքների համար նախապատրաստման ծրագիր: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մարաթոնի պաշտոնական կայքում:

Կազմակերպիչները պլանավորում են նախապատրաստական մարզախմբեր ստեղծել Երևանում և Մոսկվայում: Մրցավազքի ժամանակաչափը կազմակերպված է MYLAPS պրոֆեսիոնալ համակարգի օգնությամբ: Ծրագրվում է, որ AIMS միջազգային կազմակերպությունըվազքատարածքների չափումներ է անցկացնելու:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---