Ռումինիան մտադիր է իր ներդրումն ունենալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար դրական մթնոլորտ ապահովելու գործում10 հոկտեմբերի 2006 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ միջազգային կազմակերպությունները, տարածաշրջանային մասնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացում»,-հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Նրա խոսքերով, Ռումինիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների շարունակման համար դրական մթնոլորտ ապահովելու գործում: Ռումինիան թեեւ ոչ անմիջականորեն, սակայն որպես ԵԱՀԿ անդամ ուշադիր հետեւում է Պրահայի գործընթացի զարգացմանը, ելնելով իր ընդլայնվող հեռանկարային շահերից տարածաշրջանում: Հակամարտությունը բարդ է եւ նրա լուծումն էլ հեշտ չի լինելու: «Մենք պատրաստ ենք միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ միասին կիսել մեր փորձը` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում»,-հայտարարել է Տրայան Բասեսկուն, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |