Google-ը կմշակի Maps և Earth հավելվածների մանկական տարբերակները

Google-ը կմշակի Maps և Earth հավելվածների մանկական տարբերակները

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունը մտադիր է Google Maps և Google Earth մշակել մանկական լսարանի համար: Այդ է վկայում ընկերության կայքում տեղադրված թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը: Նկարագրության մեջ ասվում է, որ ապագա աշխատակիցը պետք է աշխատի այդ պրոդուկտներն ավելի օգտակար և հետաքրքիր դարձնել երեխաների համար:

2014-ին Google-ը պատմեց իր ամենահայտնի պրոդուկտները երեխաների համար նախատեսված տարբերակով թողարկելու մտադրության մասին: Արդյունքում փետրվարին թողարկվեց YouTube Kids հավելվածը, որտեղ հավաքված են երեխաներին հետաքրքրող տեսանյութերը, ալիքներ ու փլեյլիսթեր:

Ինքը Google-ը հրաժարվել է այդ թեմայով մեկնաբանություններից, ուստի մնում է միայն գուշակել, թե ինչպիսին կլինեն այդ պրոդուկտների նոր տարբերակները: Հնարավոր է, դրանք համալրվեն անիմացիայով, հնչյուններով, նկարազարդումներով ու տարբեր տեղեկատվությամբ` Երկրի ուսումնասիրությամբ երեխաներին հետաքրքրելու համար:

Վերջերս Google Mapsնախագծի մենեջեր Պավիտրա Քանաքարյանը իր բլոգում գրել էր, որ Map Maker խմբագրման գործառույթը կրկին մատչելի կլինի օգտատերերին օգոստոսին: Գործառույթի վերագործարկմամբ Google-ը փոխում է քարտեզներում փոփոխություններ կատարելու քաղաքականությունը: Այժմ յուրաքանչյուր տարածաշրջանում կընտրվի «տարածաշրջանային առաջատար», որը կհետևեի քարտեզների ուղղմանն իր պատասխանատվության գոտում: Ընտրված թեկնածուներին Google-ը Map Maker-ի գործարկումից առաջ հրավեր կուղարկի էլեկտրոնային փոստով:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---