Գունազարդ վազք՝ Երևանում. Նպատակներից մեկը բարեգործությունն է10 օգոստոսի 2015 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից կմեկնարկի Գունազարդ վազքը (Yerevan Color Run): Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցվելու են գունավոր անվնաս փոշեներկեր: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին ու Չինաստանը: Այժմ այն վերջապես արդեն հասել է Հայաստան: Վազքի համար տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն: Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը կպարգևավատրվեն: Վազքից հետո մասնակիցներին սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն: Yerevan Color Run-ի նպատակներից մեկը մի դեռահաս տղայի օգնություն ցուցաբերելն է՝ Գոռն 9 տարեկան է, ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը: Երեխան ծնվել է ողնուղեղի բարդ վնասվածքով, որի հետևանքով չի կարողանում քայլել, ունի նաև այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասն ուղղվելու է տղայի վիրահատման ծախսերին և սայլակի ձեռքբերմանը: Վազին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձիք:Մասնակիցների առավելագույն քանակը 3000-ն է, իսկ մասնակությունն արժե 3000 դրամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |