Մարզահամերգային համալիրը $30 մլն-ով կվաճառվի մասնավոր ընկերությանը. $100 մլն-ի ներդրում կարվի

Մարզահամերգային համալիրը $30 մլն-ով կվաճառվի մասնավոր ընկերությանը. $100 մլն-ի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է:

Կառավարության որոշումով գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 2 մլն 120 հազ դրամ գումարը, պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը:

Ինչպես նաև ընկերությունը պարտավորվում է մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծառնակաբերդ անարգել և անվճար այցելելու իրավունք` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում, համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Կենտրոնի վարչական շրջանում՝ Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրին հարող հատվածում գտնվող ընդհանուր՝ 8.547 հա հողամասերի օտարման առաջարկությանը, օրենքով սահմանված կարգով լուծարել «Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

«ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը, ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնը ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս: Ծրագիրը կապահովի առնվազն 250 նոր աշխատատեղ:

Ընկերությունը պետք է կապ հաստատի նաև միջազգային երաժշտական (համերգներ կազմակերպող) ընկերությունների հետ, ինչպիսիք են Virgin records, Sony records, EMI, դրա հետ միաժամանակ, համերգային կենտրոնները պետք է գործակցեն միջազգային աստղերի հետ:

Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մայրաքաղաքի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։

Համալիրը 2005-ի օգոստոսին 5.700.000 դոլարով մասնավորեցվել է ԲԱՄՕ ընկերությանը: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ` 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբեր ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---