Երեւանում կանգնեցվող նոր հուշարձանը կմիավորի Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի զոհերի հիշատակը12 հոկտեմբերի 2006 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը հոկտեմբերի 27-ին Հոլոքոսթի զոհերին նվիրված նոր հուշարձան կկանգնեցնի Երեւանի Օղակաձեւ զբոսայգում: Հրեաների համայյնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի խոսքերով, նոր հուշարձանը հազվագյուտ է այն առումով, որ նվիրված է ոչ միայն հրեաների Հոլոքոսթին, այլ նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, միավորելով դաժան ոչնչացման ենթարկված այս երկու ժողովրդների տառապանքները: «Մենք չափազանց երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին 1999 թվականին Հոլոքոսթի զոհերի հուշաքարի համար տեղ հատկացնելու համար: Դրանից հետո ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ նույն տեղում պետք է հուշարձան կանգնեցնել, որը կհավերժացնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած հայերի եւ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Հոլոքոսթի ենթարկված հրեաների հիշատակը: Ես չափազանց ուրախ եւ երախտապարտ եմ, որ այդ իմ գաղափարը իրականություն դարձավ»,-հայտարարել է նա: Հուշարձանի բացմանը կհրավիրվեն մեծաքանակ հյուրեր տարբեր երկրներից, կանցկացվի կլոր սեղան, կքննարկվեն 20-րդ դարի ցեղասպանությունների հետեւանքները: «Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանում բնակվող հրեաները ցանկանում են լոկ օգտակար բաներ անել եւ նպատակ չունեն վնասել երկրին: Հուսով ենք, որ ոչ մի ոճրագործ չի համարձակվի պղծել այդ հուշարձանը, քանի որ այն նվիրված է բարբարոսության զոհ դարձած ժողովրդներին»,-նշել է Հայաստանի հրեաների համայնքի ղեկավարը, հաղորդում է «Ազգ» թերթը:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |