Էլմար Մամեդյարովը չի պատրաստվում է «չափազանց լավատես» լինել Ղարաբաղի հարցում14 հոկտեմբերի 2006 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սպասում է, որ Փարիզում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն կունենան շփման կետեր գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել բարդ հարցերում: «Այս համատեքստում Մոսկվայում կայացած հանդիպումը եւս օգտակար էր: Սակայն արտահայտություն կա «սատանան միշտ մանրամասներում է գտնվում», եւ երբ անցնում ես «մանրամասներին», հանկարծ հասկանում ես, որ շատ խնդիրներ կան: Ես չեմ պատրաստվում չափազանց լավատես լինել, միեւնույն ժամանակ ցանկանում եմ իրական գնահատել գոյություն ունեցող իրավիճակը: Նոր տարրեր են հայտնվել, որոնք կարելի է օգտագործել, նոր գաղափարներ, որոնք ներմուծվել են համանախագահողների կողմից, եւ տվյալ համատեքստում այդ գաղափարների վրա աշխատելու նոր դաշտ է հայտնվել»,- նշել է Էլմար Մամեդյարովը:Պատասխանելով այն հարցին, «թե ինչու են մինչեւ հիմա բացակայում այդ «շփման կետերը»»` Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Հնարավորությունների տանջալի փնտրտուք է ընթանում: Անհրաժեշտ է նուրբ հավասարակշռվածություն գտնել, դիրքերը մերձեցնելու համար: Բեւեռային, հակառակ կարծիքների գոյության դեպքում դրանք պետք է մոտեցնել. դա շատ բարդ եւ տքնաջան գործընթաց է` հաշվի առնելով` որքան նուրբ է Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի համար: Եւ այդ համատեքստում մեր խնդիրն իհարկե դիրքորշումների մերձեցումն է: Կստացվի դա, թե` ոչ. ասելը շատ բարդ է, եւ ես չեմ ցանկանում, եւ, ամենայն հավանականությամբ, չեմ էլ կարող շատ հեռու ապագան տեսնել: Սակայն, այն, որ մեր կողմից կա այդ ցանկությունը, անկասկած է: Այժմ ամեն ինչ այնքան նուրբ է, որ ես չէի շտապի ասել, թե որեւէ առաջխաղաղցում կլինի: Իմ սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ եթե հարցը կարգավորելու ցանկություն կա, ապա պետք է մինչեւ վերջ գնալ», հայտնում է «Թրենդը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |