Օրհան Փամուկը ստացել է հոլանդական համալսարանի դոկտորի պատվավոր կոչում

PanARMENIAN.Net - Օրհան Փամուկը ստացել է հոլանդական Տիլբուրգ համալսարանի դոկտորի պատվավոր կոչում: Փիլիսոփայության, աստվածաբանության եւ մշակույթի ամբիոնի գիտխորհուրդը հավանություն է տվել դրան, ընդգծելով, որ թուրք գրողն արժանացել է այդ կոչմանը, քանի որ «առաջինն է ուսումնասիրել ավանդապահությունն ու մոդերնիզմը, հարաբերություններն Արեւելքի եւ Արեւմուտքի, քրիստոնեության եւ իսլամի միջեւ: Փամուկը ոչ միայն հարցադրումներ է անում պատմական տեսակետից, այլ նաեւ կառավարում է դրանք որպես աստվածաբան, փիլիսոփա եւ մշակությի գործիչ»,-գրում է «Զաման» թերթը: Նշենք, որ 2006 թվականի գրականության գծով Նոբելյան մրցանակի մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը վերջերս քննադատվել է թուրք ազգայնականների կողմից, որոնք մեղադրեցին Նոբելյան կոմիտեին կանխակալության եւ քաղաքական կողմնապահության մեջ: Օ.Փամուկը հետապնդվում էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային արժանապատվության ոտնահարման» մեղադրանքով Հայոց ցեղասպանության հիշատակման համար, սակայն համաշխարհային հանրության ճնշման տակ այդ մեղադրանքները հանվեցին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---