ՀՀ-ն 7 ամսում $21,9 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել

ՀՀ-ն 7 ամսում $21,9 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել

PanARMENIAN.Net - Հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծվել է1 մլն 482.000 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 10,4 մլրդ դրամ ($ 21,8 մլն): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

2014-ի նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 2 մլն 258.000 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 10,9 մլրդ դրամ ($26,5 մլն):

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ նշված ժամանակահառվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 24.4%-ը բաժին է ընկել Ավստրալիային: ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 22.1%-ը, Չինաստանին՝ 13.6 %-ը, ԱՊՀ երկրներին՝ 0.9%-ը, այդ թվում՝ Ռուսաստանին՝ 0.1%-ը, ԵՄ երկրներին՝ 22.6%-ը:

Ստացված օգնության 42%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.3%-ը` մանածագործական իրերը, 11.1%-ը` սարքեր և ապարատները, 8.6%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.8%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 15.8%-ը` մնացած ապրանքները:

2015-ի առաջին կիսամյակում մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 996,2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 8,9 մլրդ. դրամ ($18,7 մլն): Դոլարով հաշվարկի դեպքում 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանկաշրջանում Հայաստանի ստացած մարդասիրական օգնության ծավալը 19,5% -ով նվազել է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---