«Վիքիպեդիան» մտադիր է սեփական քարտեզագրական ծառայությունը գործարկել21 սեպտեմբերի 2015 - 12:42 AMT PanARMENIAN.Net - «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը սկսել է սեփական քարտեզագրական maps.wikimedia.org. ծառայությունը: Ինչպես հայտնել է «Վիքիմեդիա.ռու» գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին, որը բետա-թեստավորման փուլի ավարտից հետո հասանելի կլինի «Վիքիպեդիայի» բոլոր օգտատերերի համար: Ընկերությունում այդ ցանկությունը բացատրում են «Վիքիպեդիայի» օգտատերերի անվտանգությունը բարձրացնելու ցանկությամբ, քանի որ կողմնակի ընկերությունները կարող են օգտատերերի մասին տվյալներ հաղորդել քարտեզներ տեղադրելիս: Ազատ հանրագիտարանի ղեկավարությունը հուսով է, որ ապագայում նոր քարտեզագրական ծառայությունը կներկառուցվի «Վիքիպեդիայի» հոդվածներում: Ծառայության հենքում JavaScript-ի Leaflet ազատ գրադարանն է, իսկ նրա սերվերային մասում օգատգործվում է մասնագետների մշակած Kartotherian հարթակը: Ամերիկյան Google ընկերությունը մտադիր է մշակել Google Mapsи Google Earth հավելվածների մանկական լսարանի համար նախատեսված տարբերակներ: Այդ է վկայում ընկերության կայքում տեղադրված թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը: Նկարագրության մեջ ասվում է, որ ապագա աշխատակիցը պետք է աշխատի այդ պրոդուկտներն ավելի օգտակար և հետաքրքիր դարձնել երեխաների համար: 2014-ին Google-ը պատմեց իր ամենահայտնի պրոդուկտները երեխաների համար նախատեսված տարբերակով թողարկելու մտադրության մասին: Արդյունքում փետրվարին թողարկվեց YouTube Kids հավելվածը, որտեղ հավաքված են երեխաներին հետաքրքրող տեսանյութերը, ալիքներ ու փլեյլիսթեր: Ինքը Google-ը հրաժարվել է այդ թեմայով մեկնաբանություններից, ուստի մնում է միայն գուշակել, թե ինչպիսին կլինեն այդ պրոդուկտների նոր տարբերակները: Հնարավոր է, դրանք համալրվեն անիմացիայով, հնչյուններով, նկարազարդումներով ու տարբեր տեղեկատվությամբ` Երկրի ուսումնասիրությամբ երեխաներին հետաքրքրելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |