Աղբյուր. Windows 10-ը տեղադրվել է 100 մլն սարքի վրա29 սեպտեմբերի 2015 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Windows 10օպերացիոն համակարգի տեղադրմամբ սարքերի քանակը հաղթահարել է 100 մլն-ի շեմը: Այդ մասին հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները` նշելով, որ Microsoft-ը հուսով է՝ 3 տարում նոր հարթակի բազայով սարքերի քանակը կհասնի 1 մլրդ-ի: Եվ, եթե հավատալ վերջին տվյալներին, այս խնդիրն արդեն 10%-ով իրագործված է: Microsoft-ը դեռ չի մեկնաբանում այս նորությունը, սակայն հայտնել է, որ Windows Store-ն արագ աճում է և արդեն ունի 669.000 հավելված: Ընկերությունը նշում է, որ ամեն օր հարյուրավոր նոր հավելվածներ են հայտնվում Windows-ի համար, քանի որ նոր տարբերակի թողարկմամբ աճել է մշակողների հետաքրքրությունն այս օպերացիոն համակարգի հանդեպ: Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչներ: Windows 10 նոր օպերացիոն համակարգը 4 շաբաթում տեղադրվել է 75 մլն սարքում աշխարհի մասշտաբով: Օգոստոսի 29-ին օպերացիոն համակարգի թողարկումից հետո առաջին 24 ժամում այն տեղադրվել է 14 մլն անգամ: 9 օրից ներբեռնումների քանակը հասել է 27 միլիոնի, իսկ 2,5 շաբաթ անց` 53 միլիոնի: 4 շաբաթում, մինչև Windows 10 թարմացվել է նոութբուքերի և պլանշետների 90 հազար տարբեր մոդել: Տեխնիկայի որոշ օգտատերեր օպերացիոն համակարգը տեղադրել են 2007 թ. թողարկման տեխնիկայի վրա: Ներբեռնումների քանակը Windows խանութից այդ ընթացքում ավելացել է 6 անգամ Windows 8 խանութի համար նմանատպ ցուցանիշի համեմատ: Մյուս կողմից Windows-ի թարմացման կենտրոնը համակարգիչ է ներբեռնում Windows 10-ի ներբեռնման ֆայլերը, չհարցնելով օգտատերերին, ցանկանում են նրանք անցում կատարել թե ոչ: Այդ մասին հայտնել են The Inquirer ռեսուրսի ընթերցողները, որոնք հայտնաբերել են համակարգիչներում Windows 10-ի ներբեռնման ֆայլեր ինտերնետի հետ միացության արագության կտրուկ նվազումից հետո: Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |