Պառավաքարում հակառակորդի կրակոցից գյուղացի է վիրավորվել

Պառավաքարում հակառակորդի կրակոցից գյուղացի է վիրավորվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Պառավաքար գյուղում սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել: Այդ մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ ոստիկանությունից:

Գյուղացին վնասվածքը ստացել է խաղողի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, գրում է Panorama.am-ը:

Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան կրակոցներ չեն հնչել, չնայած նախորդ երեկո ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը, բայց ոչ գյուղի ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը՝ նշելով, որ նույն օրվա երեկոյան նորից որոշ ժամանակ ոչ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---