ԵՏՄ-ում մոտ 1,2 մլն գործազուրկ կա. ՀՀ-ում նրանց թիվը 1 տարում աճել է 14%-ով 1 հոկտեմբերի 2015 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Բնակչության զբաղվածության ծառայություններում հաշվառված գործազուրկների քանակը ԵՏՄ երկրներում 2015-ի օգոստոսի տվյալներով կազմել է 1 196,5 հազար մարդ, կամ տնտեսապես ակտիվ բնակչության 1,3%-ը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: 2014-ի օգոստոսի համեմատ Հայաստանում գրանցված գործազուրկների քանակն ավելացել է 14,2%-ով, Բելառուսում` 2,1 անգամ, Ղազախստանում` 5,5%-ով, ՌԴ-ում` 13,5%-ով, Ղրղզստանում նվազել է 2,8%-ով: 2015-ի հունիսի տվյալներով գործազուրկների քանակը ԵՏՄ-ում կազմում էր 1 212,1 հազար մարդ, կամ տնտեսապես ակտիվ բնակչության 1,3%-ը: 2014-ի հունիսի համեմատ ՀՀ-ում գրանցված գորíազուրկների քանակն աճել է 19,6%, Բելառուսում` 2,2 անգամ, Ղազախստանում` 7,8%-ով, ՌԴ-ում` 10,9%-ով, Ղրղզստանում նվազել է 2,5%-ով: 2015-ի հունիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված գործազուրկների քանակը ԵՏՄ-ում նվազել էր 32,3 հազարով կամ 2,6%-ով: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |