Մոսկվայում կքննարկվի ՀԱՊԿ կոալիցիոն բանակի ձեւավորման հարցը 1 նոյեմբերի 2006 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբերի պետերի նիստին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցության ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ կոալիցիոն բանակաշինության նախագիծը, անդամ երկրների գլխավոր շտաբերի եւ ՀԱՊԿ միավորված շտաբի համագործակցության մեխանիզմի ձեւավորումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, կադրերի եւ մասնագետների համատեղ պատրաստումը հօգուտ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, «Ռուբեժ-2006» համատեղ համալիր օպերատիվ-տակտիկական զորավարժությունների արդյունքները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |