ԱՄՆ ներկայացուցիչ. ՀՀ-ն կարևոր գործընկեր է միջազգային խաղաղապահության բնագավառում

ԱՄՆ ներկայացուցիչ. ՀՀ-ն կարևոր գործընկեր է միջազգային խաղաղապահության բնագավառում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին:

Օհանյանն ընդգծել է հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին Վիկտովսկու մասնակցության կարևորությունը:

Մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալն իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կարևոր գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում և Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին ՀՀ մասնակցության և դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Երևանում հոկտեմբերի 4-ին մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ չնայած ՀՀ սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները:

«Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապությանը շարունակաբար ընդլայնվում է՝ և աշխարհագրության, և որակական և քանական իմաստով: Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահությանը և անվտանգության ակտիվ ներդրող՝ այդ նպատակով օգտագործելով իր կուտակած փորձը»,- ընդգծել է Օհանյանը:

Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խաղաղարար օպերացիաներին աշխարհի «թեժ կետերում»: «Իրավիճակն այսօր սրվել է բոլոր ուղղություններով: Աշխարհի բոլոր «թեժ կետերում», որոնք գոյություն ունեն, այսօր ակնհայտ երևում է, որ հարկավոր է կիրառել խաղաղապահ ուժեր: Այդ իսկ պատճառով կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների մշակումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների»,- ասել է Բորդյուժան՝ հավելելով, թե չի կարծում, որ դրանք կլինեն, բայց անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել խաղաղապահ ուժերի կիրառմանը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ Խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է: Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցթյունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---