Պաշտոնական. Ջեկ Դորսին Twitter-ի գլխավոր տնօրեն է նշանակվել

Պաշտոնական. Ջեկ Դորսին Twitter-ի գլխավոր տնօրեն է նշանակվել

PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգերի ծառայության հիմնադիրներից մեկը Ջեկ Դորսին պաշտոնապես նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն: Այդ մասին նա հայտնել է իր կայքում տեղադրված թվիթերի շարքում: Ընկերության գործադիր տնօրեն կմնա Ադամ Բեյնը:

Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից 2015-ի հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը որոնում էր ռեսուրսի նոր տնօրենի, Twitter-ը ժամանակավորապես գլխավորում էր Ջեկ Դորսին:

Դորսին հայտարարել է, որ կհամատեղի աշխատանքը Twitter-ում և Square-ում: Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ տնօրենների խորհուրդը պահանջում է Դորսիից հեռանալ Square-ից: Սակայն, հավանաբար, կողմերը կարողացել են փոխզիջումային լուծում գտնել: Ինչպես ասել է Դորսին, առաջիկայում նրա հիմնական խնդիրը կլինի Twitter-ի աշխատանքի պարզեցումը նոր օգտատերերի համար և նրա խնդիրների պարզաբանումը նրանց համար, ով դեռ չի օգտվում ծառայությունից:

Դորսիի նշանակումից հետո միկրոբլոգերի ծառայությունում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Սկզբից նոր ղեկավարությունը խոստացավ մտածել հրապարակված թվիթերի խմբագրման գործառույթ ավելացնելու վերաբերյալ Քիմ Քարդաշյանի առաջարկի վրա: Այնուհետև վերացվեց նիշերի սահմանափակումը անձնական հաղորդագրություններում, իսկ հիմա հայտնի դարձավ հարցումների գործառույթի փորձարկման մասին:

Օգոստոսին Twitter-ը վերացրեց 140 նիշի սահմանափակումն անձնական հաղորդագրությունների համար: Ծառայության թիմը հայտարարեց, որ այժմ օգտատերերը կարող են անձնական հաղորդագրություններ ուղարկել` չգերազանցելով 10.000 նիշը:

Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---